Վրաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը մեկ օրում ավելացել է 2796-ով, մահացել է 17 մարդ, հաղորդում է StopCov-ը:

Պանդեմիայի սկզբից Վրաստանում կորոնավիրուսով վարակվել է 413 626 մարդ, մահացել է 5768-ը:

Վարակման առաջին դեպքը գրանցվել է 2020 թվականի փետրվարի 28-ին: