Հայաստանում հուլիսի 29-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 233 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 229603 դեպքի: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին ՀՀ ԱՆ հիվանդությունների և վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից:

Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 1328107 վերջին մեկ օրում` 5930 նոր թեստավորում:

Փաստացի այս պահին բուժվում է 4378 պացիենտ. Մեկ օրում ավելացել է 100-ով:

Վերջին տվյալներով ապաքինվել է 219502 անձ` վերջին մեկ օրում 123 անձ:

Մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 7 քաղաքացի, մահացածների թիվը 4604 է:

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 3 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 1119 է: