Ադրբեջանը հետեւողական գործողություններ է ձեռնարկում նաեւ վարկաբեկելու տարածաշրջանային կոմունիկացիաների բացման թեման: Այս մասին, այսօր՝ հուլիսի 29-ին, կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:

Նա, մասնավորապես, հայտարարեց. «Ի հեճուկս այն  բանի, որ ոչ նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ վերաբերելի կետում, ոչ հունվարի 11-ի հայտռարարության մեջ չկա որեւէ միջանցք արտահայտություն կամ սահմանում, չեն ընդգծվում կոնկրետ երթուղիներ, Ադրբեջանը շարունակում է արծարծել ինչ-որ միջանցքի թեմա՝ մանտանշելով կոնկրետ երթուղիներ եւ ուղղություններ:

Նախկինում  բազմիցս ասել եմ, որ Հայաստանը չի քննարկել, չի քննարկում եւ չի քննարկելու միջանցքային տրամաբանության որեւէ հարց: Վերը հիշատակված ձեւակերպումներով Ադրբեջանը փորձում է խափանել տարածաշրջանային կոմունիկացիների բացման թեման, որը ոչ միայն չափազանց կարեւոր հերց է մեզ համար, այլեւ  գտնվում է մեր կառավարության առաջնահերթությունների շարքում:

Մեզ համար միանշանակ է, որ տարածաշրջանի բոլոր տրանսպորտային տնտեսական կոմունիկացիաները պետք է բացվեն եւ ինչպես Հայաստանն Ադրբեջանի տարածքով պետք է հաղորդակցություն ունենա այդ թվում դեպի Ռուսաստան, Կենտրոնական Ասիա, Իրան, այնպես էլ Ադրբեջանը ՀՀ տարածքով պետք է հաղորդակցություն ունենա դեպի Նախիջեւան, Վրաստան, Իրան: Այս ծրագիրն իրականացնելու համար սահմանի համապատասխան կետերում պետք է ստեղծվեն մաքսային կետեր, որոնց հատումը երկու կողմից պիտի իրականացվի միջպետական սահմանների անցման միջազգայնրեն, զորօրինակ, ԱՊՀ-ում ընդունված կանոններին ընդունված մաքսային, սահմանային եւ այլ տեսակի հսկողություններով»: