Մայրաքաղաքից Սևան տանող ճանապարհին ավելացել է կենցաղային աղբը: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից:

Ճանապարհը սպասարկող ընկերությունները օրական մի քանի մեքենա աղբ են հավաքում, նաև նորոգում և ներկում են ճանապարհային նշանները, փոխարինում վնասված լուսային անդրադարձիչները, անհրաժեշտության դեպքում փոսալցում են իրականացնում:

Հայաստանի շուրջ 3700 կմ միջպետական և հանրապետական նշանակության ճանապարհների պահպանման աշխատանքներն իրականացնում է 34 կապալառու կազմակերպություն: