Հուլիսի 24-ին, ժամը 20.00-ին, հիվանդանոց բուժօգնության տեղափոխված 7-ամյա տղայի ծնողը հայտնել էր, որ նա Երևանի Երզնկյան փողոցի իրենց տան մոտ անհայտ ավտոմեքենայի վարորդի կողմից վրաերթի է ենթարկվել:

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ հուլիսի 28-ին պարզվել է, որ երեխային վրաերթի էր ենթարկել «Տոյոտա» ավտոմեքենայի 40-ամյա վարորդը, որը հայտնաբերվել է։

Քննությունը շարունակվում է։