Ռուսաստանում վերջին մեկ օրում հայտնաբերվել է կորոնավիրուսի 23 270 դեպք, տեղեկացնում է օպերատիվ շտաբը։

Նշվում է, որ հիվանդացածների 9,2 տոկոսի մոտ կորոնավիրուսի կլինիկական դրսեւորումներ չեն եղել։ Անցած օրը COVID-19-ից մահացել է 799 մարդ, բուժվել 20 834 պացիենտ։

Ռուսաստանում ընդհանուր առմամբ համավարակի սկզբից գրանցվել է կորոնավիրուսի 6 218 502 դեպք։ Ամբողջ այդ ընթացքում մահացելէ 156 977 մարդ, բուժվել 5 568 363։