Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ապարդյուն է անվանել իշխանության ընդդիմախոսների փորձերը՝ մեղադրել իրեն կոռուպցիոն հանցագործությունների կատարման մեջ։ Այս մասին Լուկաշենկոն ասել է հինգշաբթի՝ կադրային հարցերի դիտարկման ժամանակ։

«Կարելի է միայն ինչ-որ ֆեյքեր «կպցնել» ինձ։ Բայց ոչ այն, ինչ նրանք [ընդդիմությունը] ասում են, հատկապես կապված կոռուպցիոն դրսեւորումների եւ այլնի հետ»,- ասել է Լուկաշենկոն, որի խոսքերը մեջբերում է ԲելՏԱ գործակալությունը։

«Ասում են, թե իշխանությունը փչացնում է մարդկանց, դա իմ մասին չէ, որովհետեւ ես գյուղական մարդ եմ, փողոցում մեծացած»,- նշել է Բելառուսի նախագահը։

Լուկաշենկոն ժողովրդին եւ պետությանը հավատարմությունը համարում է անբեկանելի պահանջ պետական ծառայողների համար։ «Անցած տարին մեզ շատ բան սովորեցրեց, ուստի իշխանությունում պետք է արժանի մարդիկ լինեն»,- նշել է Լուկաշենկոն։ «Պետք է լինեն պրոֆեսիոնալներ, ահա դուք պրոֆեսիոնալ եք։ Բայց պակաս կարեւոր չէ ձեզանից յուրաքանչյուրի հետեւյալ գիծը՝ դուք պետք է նվիրված լինեք ձեր ժողովրդին եւ պետությանը»,- ասել է նախագահը։