Ծովային կենսաբան Քրիստոֆեր Ման օվկիանոսի հատակին լուսանկարել է սպունգ եւ ծովային աստղ, որոնք նման են Սպունգ Բոբին եւ Պատրիկին, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով BI-ն:

Լուսանկարներն արվել են մոտ 1,9 կմ խորությամբ:

Գիտնականը ենթադրում է, որ ի տարբերություն սերիալի, որտեղ Բոբն ու Պատրիկը ընկերներ են, իրական կյանքում ծովային աստղը ցանկանում էր ուտել սպունգին:

Լուսանկարն արել է ստորջրյա ռոբոտը:

Կենսաբան Մայի ուշադրությունը գրավել է սպունգի անսովոր վառ գույնը:

Նրա խոսքով՝ սպունգը պատկանում է Hertwigia տեսակին, իսկ ծովային աստղը՝ Chondraster տեսակին: Սպունգերի մեծ մասը ոչ մի կերպ նման չէ մուլտֆիլմի հերոսին, սակայն այս տեսակը համընկել է իր վառ գույնով: