Այն մարդկանց, որոնց աշխատավարձը Երեւանի ավագանու որոշումով բարձրացավ 100 եւ ավել տոկոսով, կոչ եմ անում առաջին աշխատավարձը ստանալիս, այդ ավելացված մասը փոխանցեն այն կազմակերպությանը, որը գումար է հավաքում համացանցում, հանգանակություն են խնդրում, որպեսզի Հայաստանում կառուցեն դրոնի թռիչքուղի: Այս մասին, այսօր՝ հուլիսի 29-ին, Երեւանի ավագանու նիստում նշեց «Լույս» խմբակցության անդամ Անի Խաչատրյանը:

Նշենք, որ Երեւանի ավագանին այսօր որոշում կայացրեց, որով քաղաքապետարանի ավելի քան 2000 աշխատակիցների աշխատավարձերը բարձրանում են 30-100 եւ ավելի տոկոսով: