Չինական Xiaomi ընկերությունն աշխատում է Mi Band ֆիթնես թեւնոցի նոր սերնդի վրա, որը ճկուն էկրան կունենա, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով GSMArena-ն:

Ենթադրաբար, կրելի սարքը կկոչվի Mi Band X. թեւնոցը կունենա ճկուն էկրան: Գաջեթը զրկված է սովորական ճարմանդից, որպեսզի ամբողջական ծածկույթ  ստանա. փոխարենը կօգտագործվի հատուկ մագնիս:

Այն մասին, թե ինչ մատրիցա կօգտագործվի Mi Band X-ում, դեռ չի հաղորդվում. ֆիթնես էլեկտրոնիկայի շուկայում դեռ անալոգներ չկան, իսկ ճկուն էկրանները դեռ բավականին փխրուն են:

Նոր սպորտային գաջեթի արժեքը եւ թողարկման ժամկետները չեն բացահայտվում, սակայն այն զգալիորեն ավելի թանկ կարժենա, քան սովորական Mi Band-ը: