Հիմնական հարցադրումներից մեկն այն է, թե եթե այստեղ բարձրացնում են աշխատավարձերը, բա մնացած քաղաքացիների աշխատավարձն ով պետք է բարձրացնի: Այս մասին, այսօր՝ հուլիսի 29-ին, Երեւանի ավագանու նիստում նշեց «Իմ քայլը» խմբակցության անդամ Լեւոն Հովհաննիսյանը՝ անդրադառնալով քաղաքապետարանի շուրջ 2000 աշխատակիցների աշխատավարձը 30-100 տոկոսով բարձրացնելու նախագծին:    

«Ներկայիս դրույքաչափերը հաստատվել են 2011 թվականին համայնքային ծառայողների համար: 2012-ին ՀՀ-ում նոմինալ միջին աշխատավարձը կազմել է 113 000 դրամ: Սակայն 2013-ից ի վեր աշխատավարձոի մեջ ներառվել է նաեւ գործատուի կողմից վճարվող պարտադիր սոցիալական ապահովության վճարները: Այս պարագայում եթե համեմատենք 2012-ը եւ 2013-ը, ապա կստացվի, որ 2012-ի աշխատավարձը կազմել է 140 հազար դրամ, 2021-ին միջին աշխատավարձը կազմում է 195 հազար դրամ: Դա նշանակում է, որ հարկ վճարող մեր քաղաքացիների աշխատավարձերը, եկամուտները, աճել են 38,87 տոկոսով, իսկ համայնքային աշխատողների աշխատավարձը՝ զրո կոտոսով: Դրա համար մենք այդ ինդեքսավորումը ստիպված ենք եղել անելու պարգեւատրման ֆոնդով:

2011-ից մինչեւ 2020 թվականը գների սպառողական ինդեքսը կազմել է 30,9 տոկոս: մոտավորապես նույն թիվն է կազմելու գնաճի հետ:

Ի վերջո, Երեւանի ավագանին 34 կողմ, 2 դեմ, 2 ձեռնպահ ձայներով ընդունեց այդքան աղմուկ հանած որոշումը:

Թե ում աշխատավարձերն են բարձրացել եւ ում աշխատավարձը որքան կկազմի կարող են տեսնել ԱՅՍՏԵՂ: