Մեր բնակիչները ծանոթ չեն Հայաստանին զբոսաշրջային գովազդի բացակայության պատճառով:, Հայաստանը հիասքանչ վայր է հանգստի հիանալի վայրերով: Այս մասին «Հայաստանում եւ Վրաստանում տուրիզմը պանդեմիայի ֆոնին» թեմայով Երեւան-Թբիլիսի տեսակամրջի ժամանակ հայտարարեց Վրաստանի տուրիզմի ասոցիացիայի հասարակայնության հետ կապերի դեպարտամենտի պետ, «Check-in Travel»-ի սեփականատեր Իյա Գեդեվանիշվիլին:

Նրա խոսքով՝ ցածր իրազեկվածության պատճառով շարքային վրացիները չեն դիտարկում հանգստի համար Հայաստան այցը, նրանց հետաքրքիր չէ:

Նա խոստովանեց, որ բազմիցս եկել է Հայաստան, եւ նրան հիացրել են գաստրոնոմիական տուրերը: Նրա խոսքով՝ «միայն խորովածը հեքիաթ է»:

Նրա կարծիքը կիսեց «Արմենիա թրավել»-ի հիմնադիր Մարինա Կրպեյանը: Նա նշեց, որ Հայաստանը թույլ է ներկայացված Վրաստանում: Կրպեյանը խոստացավ հարցը քննարկել տուրիզմի հայկական ֆեդերացիայի խորհրդի ներկայացուցիչների հետ:

Նրա խոսքով՝ Հայաստանում մեծ ներուժ կա՝ զբոսաշրջիկների ներգրավելու: «Միայն օգոստոսին երկրի հյուրերին եւ բնակիչներին սպասվում են երեք խոշոր միջոցառումներ, այդ թվում՝ խորովածի փառատոնը: Կան նաեւ առաջընթացներ տուրիզմի ոլորտում, սակայն չենք կարող վստահաբար ասել, որ կհասնեն սպասվող ցուցանիծի: Կորոնավիրուսի ֆոնին շատերը 2021 թվականին արված ամրագրումները տեղափոխել են: Այսպահին նկատվում է զբոսաշրջային հոսք Ռուսաստանից եւ Իրանից»,-նշեց նա: