Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Սայիդ Հաթիբզադեն Հայաստանին եւ Ադրբեջանին կոչ է արել հարգել միջազգայնորեն ճանաչված սահմանները, հաղորդում է Mehr-ը:

Նա մտահոգությունէ հայտնել՝ կապված Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանային բախումների շարունակման հետ եւ ցավակցություն հայտնել զոհվածների հարազատներին: Նա կողմերին զսպվածության կոչ է արել՝ ընդգծելով սահմանային վեճերի խաղաղ կարգավորման անհրաժեշտությունը:

Նա նաեւ ընդգծել է, որ երկու երկրներին անհրաժեշտ է հաղթահարել լարվածությունն ու կոնֆլիկտները, ինչպես նաեւ հարգել միջազգայնորեն ճանաչված սահմանները:

Նա նշել է, որ ԻԻՀ-ը պատրաստ է օգնել տարածաշրջանում ամուր խաղաղության հաստատմանը: