Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը շատ ակտիվ առաջ է տանում Բաքվի շահերը: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Ադրբեջանի հարցով փորձագետ Արմինե Ադիբեկյանը՝ մեկնաբանելով Փաշինյանի այսօրվա հայտարարությունն այն մասին, որ բոլոր տրանսպորտային եւ տնտեսական հաղորդակցությունները պետք է ապաարգելափակվեն, եւ որ Ադրբեջանը Հայաստանի միջով պետք է ունենա հաղորդակցություն ինչպես Նախիջեւանի, այնպես էլ Վրաստանի ու Իրանի հետ:

Նրա խոսքով՝ Փաշինյանը հայտարարում է, որ թշնամին ներխուժել է ՀՀ ինքնիշխան տարածք, տարբեր ռազմական եւ ահաբեկչական գործողություններ է անցկացնում, սակայն վարչապետի պաշտոնակատարն անում է ամեն ինչ, որպեսզի Ադրբեջանն անխոչընդոտ շարունակի:

Նա նաեւ նշեց, որ վերջին երեք տարում Փաշինյանը Հայաստանը վերածել է բեռի, որից պետք է ազատվել: