Հուլիսի 29-ին Արցախի Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը պետական մի շարք մարմինների տեղեկատվական պատասխանատուների մասնակցությամբ անցկացրել է աշխատանքային խորհրդակցություն։

Արցդախի ԱԽ քարտուղարությունից NEWS.am-ին հայտնում են, որ քննարկվել են պետական կառույցների կողմից իրականացվող աշխատանքների լուսաբանման առկա վիճակին վերաբերող մի շարք խնդիրներ։ Մասնավորապես, ընդգծվել է տեղեկատվությունը հանրությանը փոխանցելու մոտեցումների վերանայման անհրաժեշտությունը, նախանշվել անելիքները։

Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել աշխատանքները՝ տեղեկատվության ոլորտում պատշաճ մասնագիտական մակարդակ ապահովելու նպատակով։