ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը մտահոգություն է հայտնել ՀՀ եւ Ադրբեջանի սահմանին լարվածության կապակցությամբ:

«Հուլիսի 28-ի գիշերը Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանին մարտական բախումներ են տեղի ունեցել, որի հետեւանքով զոհվել է 3 հայ զինծառայող, 4-ը վիրավոր է: Խորին ցավակցություններս զովածների ընտանիքներին եւ շուտափույթ ապաքինում վիրավորներին: Լրջագույն մտահոգություն է առաջացնում տարածաշրջանում լարվածության սրումը: Հակասությունների կարգավորման համար պետք է օգտվել բացառապես քաղաքական-դիվանագիտական մեթոդներից: Ուղջունում եմ ՌԴ  ջանքերը՝ ուղղված տարածաշրջանում իրավիճակի կայունացմանը»,-ասվում է Զասի տարածած հայտարարության մեջ: