Ցանկացած մարդ, ով օգոստոսից ժամանում է Գերմանիա, ստիպված կլինի իմունիտետ ցույց տալ COVID-19-ի նկատմամբ՝ պատվաստման վկայագրի կամ թեստի բացասական արդյունքի տեսքով, հաղորդում է Reuters-ը՝ վկայակոչելով կառավարության աղբյուրները:

Գերմանիան իմունիտետի ապացույց  կամ բացասական թեստ է պահանջում միայն նրանցից, ովքեր գալիս են այսպես կոչված «ռիսկային տարածքներից», «վարակման բարձր մակարդակով գոտիներից» եւ «այն տարածքներից, որտեղ տարածված են վիրուսի նոր տարբերակները», որոնց թվում են այժմ Մեծ Բրիտանիան, Իսպանիան եւ Նիդեռլանդները:

Ըստ Ռոբերտ Կոխի ինֆեկցիոն հիվանդությունների ինստիտուտ՝ Գերմանիայում հինգշաբթի հաղորդվել է 3142 նոր վարակման դեպքի մասին: Մեծ Բրիտանիայում միջին հաշվով գրեթե 30.000 նոր դեպք է գրանցվում:

Գերմանիան արագորեն համատարած պատվաստում է ներդրել, բնակչության 61.3 տոկոսը ստացել է առնվազն մեկ պատվաստանյութ՝ կտրուկ նվազեցնելով հիվանդության ծանրությունն ու մահացությունը: