ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հայտարարել է, որ ԱՄՆ-ն աջակցում է Չինաստանում կորոնավիրուսի ծագման հետագա ուսումնասիրությանը: Այս մասին Բլինքենն ասել է ԱՀԿ գլխավոր քարտուղար Թեդրոս Ադհանոմ Հեբրեյեսուսի հետ զրույցում:

«Բլինքենը հաստատել է Չինաստանում կորոնավիրուսի ծագման հետագա ուսումնասիրությունների անցկացման հարցով ԱՀԿ ծրագրերը: Նա ընդգծել է այդ հարցում միջազգային հանրության աջակցության անհրաժեշտությունը»,-ասվում է հայտարարության մեջ: