ԱԱԾ-ն  առգրավել է լրագրող, հեռուստամեկնաբան Նաիրի  Հոխիկյանի հեռախոսը: Այս մասին նա հայտնում է  իր ֆեյսբուքյան էջում:

«Վկայի կարգավիճակով հարցաքննության հրավիրելուց հետո ՀՀ ԱԱԾ-ն այսօր առգրավեց իմ անձնական բջջային հեռախոսը՝ պատճառաբանելով, որ պետք է փորձի գտնել պատերազմի վերաբերյալ իմ հրապարակումները հաստատող փաստական ապացույցներ։

Թեպետ ես պատրաստակամություն հայտնեցի անձամբ հանձնել իմ ձեռքի տակ եղած բոլոր փաստերը, սակայն ԱԱԾ-ն ավելի նպատակահարմար համարեց ամեն դեպքում առգրավել իմ հեռախոսը»,– գրել է նա։

Հիշեցնենք, որ հուլիսի 16-ին Նաիրի Հոխիկյանը մանրամասներ էր ներկայացրել Նիկոլ Փաշինյանի հետ զրույցից, որում անդրադարձ էր եղել նաև Արցախի հարցի կարգավորմանն ու դրա վերաբերյալ Փաշինյանի դիրքորոշմանը։