Քվեբեքում ոստիկանները հրդեհի վայրում կնոջ այրված մարմինը մանեքենի տեղ են ընդունել եւ այն նետել ոստիկանական տեղամասի աղբամանը։

Շերբրուք քաղաքի (Վերմոնթից հյուսիս) պաշտոնական անձինք ներողություն են խնդրել ցավալի սխալմունքի համար եւ բացատրել, որ ոստիկանությունը եւ հրշեջները ինչ-որ կերպ խաբվել են պատահական անցորդի կողմից, տեղեկացնում է CBC-ն։

«Երբ նրանք եկան, վկաներն ասացին, որ ինչ-որ մեկն այրել է սիլիկոնե մանեքեն»,- ասել է Շերբրուքի ոստիկանապետ Դենի ՄակՔոնելը։ «Երկու դեպարտամենտների միջեւ բանակցություններից հետո որոշվել է, որ մանեքենը կնետվի աղբաման Շերբրուքի ոստիկանական ծառայությունում, որը հասանելի չէ հասարակայնության ներկայացուցիչների համար»։

Մարմինը նետելուց մի քանի ժամ հետո նրա ամուսինը կորստի մասին հայտարարություն է տվել։ Հետո կնոջ բջջային հեռախոսը հասանելի է եղել հրդեհի վայրում, տեղեկացրել է գործակալությունը։