ԱՄՆ-ում կտրուկ ավելացել է դիմակների վաճառքը կորոնավիրուսի «դելտա» տեսակի տարածման հետ կապված, եւ սպասվում է, որ տարածումն ավելանալու է այսուհետ եւս, տեղեկացնում է NYP-ը։

Համաձայն Adobe թվային տնտեսության ինդեքսի՝ վաճառքն այս շաբաթ ավելացել է 24 տոկոսով նախորդ շաբաթվա համեմատ, նվազման երկու ամսից հետո։

Instacart ընկերությունը տեղեկացրել է, որ դիմակների վաճառքը ինտերնետում ավելացել է հուլիսի 4-ից՝ եռամսյա անկումից հետո, իսկ Google-ում «դիմակ» որոնողական հարցումները կրկնապատկվել են այն ժամանակվանից, երբ CDC-ն խորհուրդ տվեց դիմակներ կրել անգամ լրիվ պատվաստված մարդկանց։

Դիմակների վաճառքի ավելացումը տեղի ունեցավ այն բանից հետո, երբ այդ ապրանքի վրա զգալի զեղչեր դրվեցին CDC մայիսյան ցուցումներին համապատասխան, ըստ որոնց՝ պատվաստված ամերիկացիները դեպքերի մեծամասնությունում կարող էին դիմակներ չկրել։

Դիմակների շաբաթական վաճառքը 101 մլն դոլարից հասավ 37 մլն-ի ապրիլ-հունիս ընթացքում։