Bentley-ի Flying Spur սեդանի հիբրիդային տեսակն արդեն հատուկ տարբերակ ունի։ Flying Spur Hybrid Odyssean Edition-ը ոգեշնչվել է EXP 100 GT-ից եւ տարբերվում է միայն սրահի էկոլոգիապես մաքուր նյութերից ձեւավորմամբ, հատուկ արտաքին դեկորով եւ ավելի մեծ ուշադրությամբ դետալների հանդեպ, գրում է Motor-ը։

Այդպիսի սեդանի համար անգամ թափքի գույների առանձին ներկապնակ է ստեղծվել, չնայած պատվիրատուի ցանկության դեպքում մեքենան հաճույքով կներկեն Bentley-ի կատալոգի ցանկացած գույնով։

Flying Spur Hybrid Odyssean Edition-ի շքեղ սրահը զարդարված է թվիդով (նստատեղերի թիկնակների եւ գլխամասերի ներդիրներ), հյուսված 100 տոկոսանոց բրդից տարբեր երանգներով, ինչպես նաեւ կոա ակացիայի շպոնից՝ բաց ծակոտիներով, որի համար 90 տոկոսով ավելի քիչ լաք է պահանջվում, քան փայլունների համար։

Վահանակների պատրաստման համար վերցնում են ամենաֆակտուրային նյութը՝ ձեռքով փակելով այն երեք շերտ պաշտպանիչ լաքով՝ 0,1 միլիմետր ընդհանուր բարակությամբ։ Կոան, որը մասամբ նման է սեւ ընկույզին, աճում է միայն Հավայներում եւ պահպանվող տեսակ է, դրա համար էլ բարձր է գնահատվում կահույք, շպոն եւ երաժշտական գործիքներ արտադրողների շրջանում։

Սեդանի կետրոնական մասը կատարված է Piano Linen շպոնից, իսկ նստատեղերի, դռների եւ թիկնակների պաստառը՝ եռագույն կաշվից։ Հիմնական գույնը՝ բաց մարմնագույն Linen։ Հիմնականը թույլ կարմրավուն Autumn-ն է, որը կարելի է համադրել սեւ Beluga-ի, գորշ Porpoise-ի, բորդո Cricket Ball-ի, մուգ կապույտ Brunel-ի կամ մուգ դարչնագույն Burnt Oak-ի հետ։

Նստատեղերը զարդարում է Flying Spur-ի համար եզակի lofted diamond-ը՝ մեկ գույնից մյուսին սահուն անցումներով։ Ստանդարտ խավոտ գորգիկները ունեն կոնտրաստային գունավորում եւ կարող են փոխարինվել ոչխարի մորթով։