Ավստրալիայում տղամարդուն մեղադրել են կենդանիների հանդեպ կոպիտ վերաբերմունքի մեջ: Նա հարվածել է ոստիկանի ձիուն մեկուսացման դեմ բողոքի ցույցի ժամանակ:

33-ամյա Քրիստիան Պուլկովնիկը ձերբակալվել է Տոբրուկ անվանմամբ ձիուն հարվածելու համար:

Սիդնեյի ոստիկանությունը նրան մեղադրել է կենդանիների հանդեպ կոպիտ վերաբերմունքի, անօրինական հավաքին միանալու եւ կորոնավիուսի կանոնները չպահելու մեջ, գրում է Guardian-ը: