Տեղեկությունները հայ-ադրբեջանական սահմանին կրկնվող միջադեպերի մասին անհանգստություն են առաջացնում։ Այս մասին թվիթերյան իր էջում գրել է ԵԱՀԿ գործող նախագահ Անն Լինդեն։

«Կոչ եմ անում կողմերին զարգացնել վերջին մարդասիրական քայլերը եւ ամբողջապես կատարել նոյեմբերի 9-ի հայտարարությունները՝ հանուն այն բանի, որ չլուծված հարցերը կարգավորվեն խաղաղությամբ»,- գրել է ԵԱՀԿ նախագահը։