Ռիո դե Ժանեյրոն սեպտեմբերի 2-5-ը կտոնի համավարակից հետո սանիտարական սահմանափակումների չեղարկումը քառօրյա հանդիսություններով, տեղեկացրել է քաղաքի կառավարությունը։

«Եթե քաղաքում պահպանվի COVID-19 համավարակի համաճարակաբանական անկման սցենարը, կարիոկիները (Ռիոյի բնակիչները) կկարողանան վերադառնալ փողոցներ առանց սահմանափակումների՝ [ակտիվության] վերականգնման պլանի հիման վրա։ Այդ վերադարձը նշելու համար քաղաքը մեկ տարվա ընթացքում առաջ կմղի «Ռիո դե նովո» իրադարձությունների օրացույցը, որոնք քաղաքը կվերադարձնեն ավանդական կենսակերպին։ Տոնակատարության սկիզբը սեպտեմբերի 2-ն է, երբ կմեղմացվեն սահմանափակումները։ Տոնակատարության տարին կավարտվի 2022թ. սեպտեմբերի 2-ին քաղաքի տոնով՝ «Վերամիավորման տոն»,- ասվում է քաղաքի կառավարության հաղորդագրությունում՝ արված լրատվամիջոցների համար, այն մեջբերում է ՌԻԱ «Նովոստի»-ն։

Քաղաքի կառավարության ծրագրերում է մինչեւ սեպտեմբեր պատվաստել գոնե մեկ չափաբաժնով բնակչության 77 տոկոսին եւ լիովին՝ 45 տոկոսին։ Այդ դեպքում սեպտեմբերի 2-ից  կսկսվի Ռիոյի ակտիվության վերականգնման եռափուլ շրջանը, եւ տոնակատարությունը կդառնա հնարավոր։