Իսլամաբադի կենտրոնում նախկին դեսպանի դստեր դաժան սպանությունը առաջացրել է հասարակության վրդովմունքը, հաղորդում է Reuters-ը:

Նախկին պակիստանցի դիվանագետի 27-ամյա դուստր Նուր Մուկադամը հուլիսի 20-ին գլխատված հայտնաբերվել մայրաքաղաքի էլիտար շրջանում:

Ոստիկանությունը սպանության մեջ մեղադրանք է առաջադրել ԱՄՆ քաղաքացի Զահիր Ջաֆերի եւ Պակիստանի ամենահարուստ ընտանիքներից մեկի անդամի նկատմամբ: ՔՆնիչները կարծում են, որ  այդ երկուսը ընկերներ էին:

Ամեն տարի Պակիստանում հարյուրավոր կանանց են սպանում, եւ եւս հազարը դառնում է բռնության զոհ, սակայն միայն քիչ դեպքեր են ԶԼՄ-ների ուշադրության կենտրոնում հայտնվում: Հանցագործների ոչ մեծ մասն է պատժվում: