«Պետական սահմանի մասին» օրենքում փոփոխությունների նախագծով կարգավորվում են այն հասարակական հարաբերությունները, որոնք այս պահին կոնկրետ կարգավորում չունեին, այսինքն սահմանային շերտում լուսանկարահանելու, անօդաչու թռչող սարքեր օգտագործելու հետ կապված հարաբերությունները: Այս մասիօն, այսօր՝ հուլիսի 30-ին, ԱԺ-ում հայտարարեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը:

Նա, մասնավորապես, նշեց. «Մենք գիտենք, որ այօր սահմանների փոփոխման հետ կապված բազմաթիվ դեպքեր են գրանցվում, երբ քաղաքացիների, տուրիստների կողմից կիրառվում են թռչող սարքեր, լուսանկարահանվում են, տեսանկարահանվում են , տարբեր մեկնաբանություններ են անում սահմանային շերտերի վերաբերյալ, ինչն առաջացնում է լուրջ խնդիրներ: Հետեւաբար, նախագծի ընդունումը շատ կարեւոր է:

Այս նախագծով փոփոխություն է արվում վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 200-րդ հոդվածում եւ տուգանք է սահմանվում սահմանային շերտում կանոնների խախտման համար մինչեւ 100 հազար դրամի չափով»,-ասաց նա: