«Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» դաշինքները արդեն եկել են համաձայնության, թե ով է լինելու ԱԺ փոխնախագահը ընդդիմության կողմից: Այս մասին TV5-ին տված հարցազրույցում նշեց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, «Հայաստան» դաշինքից պատգամավոր ընտրված Իշխան Սաղաթելյանը:

«Մենք «Պատիվ ունեմ» դաշինքի հետ ունենք արդեն վերջնական պայմանավորվածություն եւ ընդդիմադիր խմբակցությունները հանդես կգան մեկ միասնական թեկնածուով: Անուն չեմ ասում, երկուշաբթի կհրապարակենք»,-ասաց նա:

Անդրադառնալով քաղաքական զարգացումներին, Իշխան Սաղաթելյանն ասաց. «Հաջորդ ընտրությունը եւս լինելու է արտահերթ, որովհետեւ չի կարող պատերազմում պարտված, մեր ժողովրդին ու պետության այսքան դժբխտություն վերած մարդիկ շարունակեն իշխել, դա հնարավոր չի»: