Հուլիսի 28-ին, ժամը 23.00-ին, Երևանի Շիրակի փողոցում անհայտ ավտոմեքենայի վարորդը վրաերթի էր ենթարկել 55-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց։

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ ոստիկանության Չարբախի բաժանմունքի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ վրաերթը կատարել է Ռոստոմի փողոցում բնակվող 36-ամյա կինը՝ իր վարած «Հունդայի» ավտոմեքենայով։ Բացատրական աշխատանքների շնորհիվ ժամը 04.00-ին նա ներկայացել է ոստիկանության Չարբախի բաժանմունք։

Քննությունը շարունակվում է։