Հուլիսի 22-ին Դիլիջանի քրեական հետախույզները տեղեկություն էին ստացել, որ Գետափնյա փողոցի բնակիչներից մեկն իր հողամասում կանեփ է աճեցնում: Նրանք հիշյալ վայրում հայտնաբերեցին կանեփի 6 բույս:

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ 37-ամյա տղամարդու հայտնածով՝ դրանք ինքն էր աճեցրել: Նա ոստիկաններին ներկայացրեց նաև մարիխուանայի նմանվող զանգվածով փաթեթներ։

Նշանակվել են փորձաքննություններ: Ոստիկանության Դիլիջանի բաժնում նյութեր են նախապատրաստվում։