Ոստիկանության Արաբկիրի բաժնի ՔՀԲ ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ հուլիսի 29-ին Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո «Զվարթնոց» օդանավակայանում Արաբկիրի բաժնի ՔՀԲ ծառայողներին է ներկայացել 79-ամյա Գոհարիկ Հ.-ն:

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ նա 2020 թ. դեկտեմբերի 18-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 322-րդ հոդվածի (Ինքնիրավչությունը) մեղադրանքով:

Խափանման միջոցը՝ ստորագրություն: