Հուլիսի 27-ին Ապարանի համայնքային ոստիկանները տեղեկություն էին ստացել, որ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Արագածոտնի մասնաճյուղի Երնջատափ անտառպետության տարածքում մի տղամարդ բենզասղոցով սոճիներ է ապօրինի հատում։

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ Ապարանի ոստիկանները անտառում հայտնաբերել են 41-ամյա տղամարդուն ու բերման ենթարկել բաժին։ Նա հայտնել է, որ երկու սոճի է հատել ու բեռնել մեքենան։ Փայտանյութն ու բենզասղոցը հայտնաբերվել են։ Մեքենան տեղափոխվել է բաժնի պահպանվող հատուկ տարածք։ Անտառապահից հաղորդում է ընդունվել։ Հանգամանքները քննությամբ պարզվում են։