ԱԺ արտահերթ նիստում պատգամավորները երկրորդ եւ վերջնական ընթերցմամբ հավանություն տվեցին գործող օրենքներում մի շարք փոփոխությունների, այդ թվում՝

«Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» օրենքում եւ հարակից օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագծերի փաթեթ;

«Պետական սահմանի մասին» օրենքում եւ հարակից օրենքներում լրացումներ կատարելու մասին օրինագծերի փաթեթ;

Վարչադատավարական  օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին օրինագիծ;

Հողային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագիծ:

Բացի այդ, պատգամավորներն առաջին ընթերցմամբ հավանություն տվեցին մի շարք նախաձեռնությունների, այդ թվում՝

Քրեական օրենսգրքում եւ հարակից օրենքներում լրացումներ կատարելու մասին օրինագծերի փաթեթ;

«Բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության մասին» օրենքեւմ փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագծերի փաթեթ: