Փալոնեի առաջարկած փոփոխության ընդունումը կարեւոր նշանակություն ունի Հայաստանի համար: Այս մասին այսօր՝ հուլիսի 30-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը՝ մեկնաբանելով Ադրբեջանին ռազմական օգնության դադարեցման մասին կոնգրեսական Ֆրենկ Փալոնեի առաջարկը:

Փորձագետի խոսքով՝դա ազդանշան է, որ ԱՄՆ-ն վերանայում է Ադրբեջանի հետ հարաբերություններում իր դիրքորոշումը:

Միաժամանկ, նա նշեց, որ Սենատի եւԱՄՆ նախագահի վարչակազմի որոշումն այդ հարցով մեծ նշանակություն ունի: «Հաշվի առնելով մի շարք պատճառներ՝ Կոնգրեսն օբյեկտիվ գնահատում է իրավիճակն ու Ադրբեջանի պահվածքը, սակայն Սպիտակ տունը, ցավոք, ոչ միշտ է արձագանքում այդտեղից եկող ազդանշաններին»,-պարզաբանեց Սաֆրաստյանը: