Մոսկվան մտահոգված է Վրաստանում ՆԱՏՕ-ի  Agile Spirit զորավարժություններով:Այս մասին ասել է ՌԴ ԱԳ փոխնախարար Ալեքսանդր Գրուշկոն, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Մոսկվան ուշադրությամբ հետեւում է դրանց, եւ անհրաժեշտ բոլոր քայլերը կձեռնարկի՝ սեփական շահերը պաշտպանելու համար: Մենք տեսնում ենք, որ վերջին տարիներին ՆԱՏՕ-ի զորավարծությունների թիվն ավելացել է, դրանց մեծ մասը հակառուսական ուղղվածությամբ են, ինչը չի կարող մեզ մոտ օրինական մտահոգություններ չառաջացնել։ Բնականաբար, մենք հետեւում ենք եւ կձեռնարկենք բոլոր անհրաժեշտ միջոցները, այդ թվում՝ ռազմատեխնիկական բնույթի, որպեսզի հուսալիորեն պաշտպանենք մեր շահերը»,-ասել է նա:

Agile Spirit 2021 զորավարժությունները՝ 12 երկրների մասնակցությամբ, սկսվելեն հուլիսի 26-ից: Զորավարժություններին մասնակցում են նաեւ Թուրքիայի եւ Ադրբեջանի զինծառայողներ։