Ստեփանակերտի քաղաքապետարանը տեղեկացնում է, որ Արցախի Հանրապետության օկուպացված տարածքներում մնացած և Ստեփանակերտ քաղաքում հաշվառված տրանսպորտային միջոցների նկատմամբ սահմանվել է գույքահարկի արտոնություն` ազատելով գույքահարկի վճարման պատավորություններից:

Մինչև ս.թ դեկտեմբերի 1-ը վերոնշյալ տրանսպորտային միջոցների սեփականատերերին անհրաժեշտ է ներկայանալ Ստեփանակերտի քաղաքապետարան` գույքահարկի պարտավորություններ չունենալու վերաբերյալ տեղեկանքը /«զրոյական»/ ստանալու և տրանսպորտային միջոցները ԱՀ ճանապարհային ոստիկանությունում սահմանված կարգով խոտանելու, հակառակ դեպքում կառաջանան գույքահարկի նոր պարտավորություններ, որոնք հետագայում ենթակա կլինեն վճարման: