Ճապոնիայում, որտեղ ընթանում են ամառային Օլիմպիական խաղերը, իշխանությունները հայտնաբերել են վերջին մեկ օրվա ընթացքում նոր կորոնավիրուսով վարակվելու 10 743 դեպք, ինչը դարձել է այց ցուցանշի առավելագույնը, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով NHK-ին:

Նախորդ հակառեկորդները հաստատվել էին հինգշաբթի(10 699) եւ չորեքշաբթի (9 576): Ուրբաթ ծանր ընթացքով վարակվածների թիվը հասել է 626-ի, մեկ օրում այդ ցուցանիշը մեծացել է 87-ով: Համավարակի ամբողջ ընթացքում երկրնում վարակվել է ավելի քան 914 հազար մարդ, մահացել՝ 15,1 վարակված:

Ավելի վաղ վարակվածության օրական առավելագույն ցուցանիշները հայտնաբերվել են նաեւ Տոկիոյում: Երեքշաբթի Ճապոնիայի մայրաքաղաքում հաստատվել է ռեկորդային 2 848 դեպք, չորեքշաբթի՝ 3 177, հինգշաբթի՝ 3 865 դեպք: Ուրբաթ հաղորդվել է 3 300 վարակվածի մասին:

Ճապոնիայի կառավարությունը բացատրում է համաճարակաբանական իրավիճակի վատացումը դելտա շտամի տարածմամբ: Միեւնույն ժամանակ իշխանությունները մատնանշում են երիտասարդության գերակշիռ մասը վարակակիրների շրջանում՝ կապելով դա տարեց բնակչության հետ ակտիվ պատվաստումների հետ: