Հասանելի է դարձել Windows 11-ի բետա տարբերակը, հաղորդում է The Verge-ն:

Մինչ այդ հասանելի էր Dev preview տարբերակը բագերի եւ սխալների մեծ թվով:

Ներկայիս տարբերակը պետք է պարունակի ավելի քիչ խնդիրներ, սակայն  Microsoft-ում զգուշացնում են «սուր անկյունների» առկայության մասին:

Պրեմիերան կկայանա այս տարի հոկտեմբերին: