Թուրքիայում ձերբակալվել են Մանավգատ քաղաքում անտառների հրկիզման մեջ կասկածյալներին, հաղորդում է Anadolu-ն՝ հղում անելով երկրի ԱԳՆ ղեկավար Մեւլյութ Չավուշօղլուին:

Իրավապահները հայտարարել են, որ ենթադրյալ մեղավորներից մեկին նկատել են կրակ վառելու ժամանակ: Քաղաքացիները պահանջել են կասկածյալին հանձնել ինքնադատաստանի համար:

Այդ պահանջներից հետո Չավուշօղլուն ստիպված է եղել դեպքի վայր մեկնել:

Նա ասել է, որ բոլոր մեղավորները պատասխանատվության կենթարկվեն:

Վերջին տվյալներով՝ հրդեհների հետեւանքով տուժել է 180 մարդ, երեք մարդ զոհվել է: