Բրիտանացի Ստիվ Բուկեն, որը հարձակումների շարքի հետեւանքով սպանել է առնվազն ինը կատու, դատապարտվել է հինգ տարի եւ երեք ամիս ժամկետով ազատազրկման, հաղորդվում է Սասեքսի ոստիկանության կայքում տեղադրված մամուլի հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ Բրայթոնից 54-ամյա անվտանգության աշխատակցի առաջին զոհերի մասին հայտնի է դարձել 2018 թվականի հոկտեմբերին: Կատուների վրա հարձակումները շարունակվել են եւս ինն ամսվա ընթացքում, որից հետո հանցագործը բերման է ենթարկվել, հաղորդում է ՌԻԱ Նովոտսի-ն:

«Բրայթոնից կատուներին սպանողին» բերման ենթարկելը հաջողվել է հանգամանքի շնորհիվ, որ հարձակումներից մեկը գրանցել էր փողոցի տեսախցիկներից մեկը:

Բացի ինը սատկած կատուների, Բուկեն եւս յոթ կենդանիներին վնաս է հասցրել: