Երեւանում, այսօր, հուլիսի 30-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել. ժամը 12։20-ի սահմաններում ԱԻՆ Փրկարար ծառայության 911 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Զաքյան և Խորենացի փողոցների խաչմերուկում ավտոմեքենա է այրվում։

Shamshyan.com-ի  հաղորդմամբ, հրշեջները քաղաքացիների օգնությամբ մարել են են Mercedes մակնիշի ավտոմեքենայում առաջացած հրդեհը։ Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար, տուժածներ չկան։

Այրվել է Mercedes-ի շարժիչի հատվածն ամբողջությամբ։

Ոստիկանությունը պարզում է Mercedes-ի սեփականատիրոջ ինքնությունը։ Տեղում ուժեղացված ծառայություն են կատարում պարեկները, որպեսզի հետաքրքրասեր քաղաքացիները ավտոմեքենաները չկայանեն, որ հրշեջները կարողանան առանց խոչընդոտի աշխատեն։