Շուտով 20 հազար աշակերտ դաս կսովորի բարեկարգ պայմաններում. «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագրով» Հայաստանում նախատեսված է կառուցել կամ ամրակայել առնվազն 46 դպրոց, այս պահին 12 կրթօջախում ակտիվ շինարարություն է, 7-ն արդեն շահագործման է հանձնվել։ Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է կառավարությունից:

Կրթական հաստատությունները վերակառուցվում են կառավարության և Ասիական զարգացման բանկի միջոցներով՝ 107 մլն դոլար։