Թուրքիայի Քոնիա նահանգում դեռեւս անհայտ անձիք մտել են քուրդ ընտանիքի տուն եւ գնդակահարել բոլորին։

Թուրքական Hurriyet-ի փոխանցմամբ,  ընտանիքի անդամներին սպանելուց հետո հրդեհել են տունը եւ հեռացել։

Ընտանիքի անդամներն ավելի ցաղ բողոքներ էին ներկայացրել ոստիկանություն, որ ռասիստական հարձակումների են ենթարկվում թուրք հարեւանների կողմից։