Երկու լիճ Արգենտինայի Պատագոնիայի շրջանում դարձել են վարդագույն առայժմ անբացատրելի երեւույթների պատճառով, որոնք, ինչպես մտահոգվում են տեղի էկոլոգները, կարող են վնասակար լինել՝ պայմանավորված արդյունաբերական աղտոտմամբ, տեղեկացնում է Voice of America-ն։

Վերջերս արգենտինական Տրելյու քաղաքի մոտ գտնվող արդյունաբերական պարկի կողքին գտնվող լճերում քաղաքապետարանի պաշտոնյաները հայտնաբերել են բեռնատար, որը թոփոնները լցնում էր  ջրբաժանում։

Չնայած տեղի ԶԼՄ-ների նախաձեռնած վեճերին՝ վնասակա՞ր է արդյոք լճերի գունափոխումը, էկոլոգները խիստ մտահոգ են հանկարծակի առաջ եկած երեւույթից։

Տեղի ակտիվիստ, Արգենտինայի Ազգային էկոլոգիական ցանցի (RENACE) անդամ Պաբլո Լադան ասել է, որ վարդագույնը կարող է լինել ներկի արդյունք, որը սովորաբար օգտագործում են մոտակայքում բազմացվող խեցգետիններին բնորոշ վարդագույն երանգ տալու համար։

Տեղի եւ տարածաշրջանային պաշտոնյաները հետաքննում են պատճառները եւ պոտենցիալ վնասը, որը հասցվել է լճերին, բայց որեւէ եզրահանգում առայժմ չի արվել։