Հուլիսի 31-ին, ժամը 06։04-ին Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ազատամուտ գյուղում այրվում է «Opel» մակնիշի ավտոմեքենա: Այս մասին NEWS.am-ին հայտնում են ՀՀ ԱԻՆ-ից:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Ազատամուտ գյուղի Հակոբյան փողոցում այրվում է «Opel Combo» մակնիշի ավտոմեքենա (վարորդ՝ Շ․ Ա․)՝ բեռնված փայտածուխով (մոտ 60 պարկ):

Հրդեհը մեկուսացվել է ժամը 06:38-ին, մարվել` 06:46-ին: Այրվել են ավտոմեքենայի սրահի դռների երեսպատումը, մալուխ (մոտ 2 մ) և փայտածուխ (40 պարկ):