Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը նամակ է ուղարկել ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշին, որտեղ ընդհանրացրել է բոլոր փաստաթղթերը Արեւմուտքի կողմից 2018թ. ստորագրված Գործողությունների համատեղ եւ համապարփակ ծրագրի (ԳՀՀԾ) ու միջուկային գործարքի 6-ամյա չկատարման մասին, տեղեկացնում է IRNA-ն։

Իրանի արտաքին գործերի նախարարի նամակը ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշին հրապարակվել է 200 էջանոց գրքով։

Գիրքն ավանվում է «Նամակ ՄԱԿ գլխավոր քարտուղարին. Արեւմուտքի կողմից «Իրանի միջուկային գործարքի» վեցամյա չկատարման վավերագրական հաստատում»։

«Պատրաստվելով թողնել պաշտոնս եւ լիովին ժամանակս նվիրելով դասավանդմանը եւ հետազոտություններին՝ ես շարունակում եմ հուսալ, որ տրամաբանությունը եւ ողջամտությունը վերջապես կհաղթանակեն աշխարհում»,- ասվում է նամակում։

2015թ. հուլիսի 14-ին Իրանը եւ միջազգային միջնորդների «վեցնյակը» (Ռուսաստան, ԱՄՆ, Մեծ Բրիտանիա, Չինաստան, Ֆրանսիա, Գերմանիա) ընդունեցին Գործողությունների համատեղ եւ համապարփակ ծրագիրը (ԳՀՀԾ), որի կատարումը Իրանից հանում է ավելի վաղ մտցված տնտեսական եւ ֆինանսական պատժամիջոցները ՄԱԿ Անվտանգության խորհրդի (ԱԽ), ԱՄՆ-ի եւ Եվրամիության կողմից։