Մեկնարկել են Condor ավիուղիների Ֆրանկֆուրտ - Երևան- Ֆրանկֆուրտ երթուղով չվերթերը: Այս մասին  հայտնում են «Զվարթնոց» միջազգային օդանավակայանից:

«Condor ավիուղիները սույն թվականի հուլիսի 31-ից մեկնարկել է Ֆրանկֆուրտ - Երևան- Ֆրանկֆուրտ երթուղով չվերթերը:

Չվերթերը կիրականացվեն շաբաթական մեկ չվերթ հաճախականությամբ՝ յուրաքանչյուր շաբաթ օր:

Ավիատոմսերի առկայության, վերջիններիս ձեռքբերման և այլ մանրամասների համար խնդրում ենք այցելել ավիաընկերության կայք՝ condor.com կամ կապ հաստատել տեղական տուրիստական գործակալությունների հետ:

Շնորհավորում ենք մեր գործընկերներին և մաղթում անվտանգ թռիչքներ:

«Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ»,- հայտնում են օդանավակայանի ֆսյբուքյան էջում: