Հուլիսի 30-ին ԱԱԾ և ոստիկանության ՔՈԳՎ ծառայողների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, ապօրինի կերպով զենք և ռազմամթերք ձեռք բերելու և պահելու կասկածանքով, ոստիկանության ՔՈԳՎ բերման է ենթարկվել 34-ամյա մի տղամարդ՝ իր վարած «ՎԱԶ-2121» մեքենայով հանդերձ։ Այս մասին NEWS. am-ին հայտնում են ՀՀ Ոստիկանությունից:

Տղամարդու անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է 21 սմ ընդհանուր և 9.5 սմ շեղբի երկարությամբ ոսկեգույն ծալովի դանակ։

Ավտոմեքենայի զննությամբ հայտնաբերվել են «Դերրինգեր» գրառմամբ լիցքավորված ատրճանակ, 50 փամփուշտ և փայտե մահակ:

Նշանակվել է դատաձգաբանական և դատատեխնիկական փորձաքննություն:

Տղամարդը ձերբակալվել է։

Կատարվում է քննություն։