Չինաստանը վերականգնել է Ուհանում կորոնավիրուսի դեպքերի մասին տվյալների բազան: Չինացի գիտնականները հուլիսի սկզբին հերթական անգամ ներկայացրել են ավելի վաղ տվյալների բազայից հեռացված նմուշները, այդ անգամ՝ չինական տվյալների բազայում, հաղորդում է New York Times-ը:

ՉԺՀ առողջապահության հարցով պետական կոմիտեի ղեկավարի տեղակալ Ցզեն Իսինյայի հայտարարության համաձայն՝ խմբագիրները սխալմամբ ջնջել են նմուշներին նվիրված մասը: Հեղինակները, որոնք ծանոթացել են խմբագրված հոդվածին, եզրակացության են եկել, որ հաջորդականության մասին չօգտագործման տեղեկության պահպանման անհրաժեշտություն չկա, եւ ԱՄՆ ազգային առողջապահական ինստիտուտին խնդրել են ջնջել նմուշները:

Հաղորդվում է, որ հոդվածի հեղինակները, որոնք հարցում են ուղարկել վերոնշյալ ինստիտուտին, չեն նշել խմբագրական ուղղումները:

Ավելի վաղ ամերիկյան տվյալների բազայից տեղեկության ջնջման մասին հայտնել է Սիեթլում Ֆրեդ Հաթչինսոնի օնկոլոգիական կենտրոնի վիրուսաբան Ջեսի Բլումը: Նա հայտարարել է, որ տվյալների բազայից անհետացել են վիրուսի նմուշների հաջորդականությունը, որոնք հավաքվել էին Չինաստանի Ուհան քաղաքում 2020 թվականի հունվարին եւ փետրվարին:

Սակայն, ինչպես նշում է թերթը, հաջորդականության մասին տեղեկություններն ինքնին չեն կարող օգնել բացահայտելու վիրուսի ծագումը: