Իրանի հոգեւոր առաջնորդ այաթոլ Ալի Սաիդ Խամենեին ներում է շնորհել եւ կրճատել է 2825 դատապարտյալի ազատազրկման ժամկետները Կուրբան Բայրամի եւ Ղադիր Խումի տոների կապակցությամբ, հայտնում է IRNA գործակալությունը:

Իսլամական հեղափոխության առաջնորդ Ալի Խամենեին Կուրբան Բայրամի եւ Ղադիր Խումի տոների մեկնարկի կապակցությամբ իր համաձայնությունն է հայտնել 2825 բանտարկյալի համաներման կամ ժամկետի կրճատման կամ պատիժը փոխելու վերաբերյալ առաջարկին, որոնք դատապարտվել է ընդհանուր, հեղափոխական եւ տնտեսական դատարանների, ինչպես նաեւ պետական ​​դատական ​​իշխանության եւ զինված ուժերի ռազմական դատարանի կողմից: Այն բանտարկյալները, ովքեր կհամապատասխանեն համաներման հանձնաժողովի բոլոր անհրաժեշտ պահանջներին եւ պայմաններին, ազատ կարձակվեն: